գլխավոր Շոուբիզնես Նախ ուզում եմ ավարտել ուսումս․ Քիմ Քարդաշյանն առաջիկա 2 տարում չի ընդլայնի...

Նախ ուզում եմ ավարտել ուսումս․ Քիմ Քարդաշյանն առաջիկա 2 տարում չի ընդլայնի իր բիզնես կայսրությունը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրել է, որ մինչև իրավաբանական կրթությունն ավարտելը չի պատրաստվում մեծացնել իր բիզնես կայսրությունը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա աստղն այս  պահին իրավաբանություն է սովորում և նշել է, որ չի պատրաստվում նոր նախագծեր իրականացնել, քանի դեռ վերջնական քննությունները չի հանձնել։

«Ես ուզում եմ ավարտել ուսումս՝ նախքան մեկ այլ բանի հետ առնչվելը», – ասել է աստղը։

Ավելի վաղ Քիմը տեղեկացրել էր, որ մինչև ավարտական քննությունները դեռևս երկու տարվա կրթական ծրագիր ունի․ «Ես էսսե գրելու փոխարեն հարցազրույց եմ տալիս՝ հետևաբար առավոտյան շուտ պետք է արթնանամ՝ այն գրելու համար, որը երկու ժամյա աշխատանք է պահանջում»։

Բրիտանական պարբերականը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով Քարդաշյանն իր կրթական ծրագիրը հետաձգել էր մեկ տարով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։