գլխավոր Գլխավոր Ծանրամարտի ԵԱ. 2 հայ ու 1 ադրբեջանցի պատվոհարթակին. Սամվել Գասպարյանի 1-ին ոսկին...

Ծանրամարտի ԵԱ. 2 հայ ու 1 ադրբեջանցի պատվոհարթակին. Սամվել Գասպարյանի 1-ին ոսկին ԵԱ-ում

Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի մրցումն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարձակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Կարեն Ավագյանը (89 կգ), իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել էին չորրորդ տեղը:

14 ծանրորոդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը մրցահարձակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):