գլխավոր Աշխարհ Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է (լուսանկարներ,...

Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է (լուսանկարներ, տեսանյութ)

Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով բնակչությանը տարհանել են, հայտնում է BBC լրատվականը։

Տարիներ ի վեր քնած համարվող La Soufriere  հրաբուխը սկսել է ակտիվություն ցուցաբերել դեկտեմբերին և վերջնական ակտիվացել է այս շաբաթ։

Սենթ Վինսենթ և Գրենադիններ կարիբյան կղզիների դաշնային պետության վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը «կարմիր գոտիներում» գտնվող ավելի քան 16 հազար բնակչի հորդորել է տարհանվել։

Տարհանվածներին նավերով տեղափոխել են կղզու համեմատաբար ավելի ապահով վայրեր։

Պետությունում գրանցված ամենաուժեղ ժայթքումը տեղի է ունեցել 1902 թվականին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։