գլխավոր COVID-19 Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են ռեկորդային ցուցանիշի

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են ռեկորդային ցուցանիշի

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 55 791 դեպք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Վարակակիրների թվի աճով պայմանավորված Թուրքիայի նահանգների մեծ մասում հանգստյան օրերին 21։00-ից 5։00-ը պարետային ժամ է սահմանվել։

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր օրական դեպքերը մի քանի անգամ մոտեցել են ռեկորդային ցուցանիշի։

Հունվարին Թուրքիայում մեկնարկել են պատվաստումները չինական CoronaVac և Pfizer պատվաստանյութերով։ Առաջին փուլով պատվաստվել են բժիշկները, ուսուցիչները և տարեցները։ Պատվաստված քաղաքացիները թիվը հատել է 17 միլիոնը, ավելի քան 7 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժին։