գլխավոր Հասարակություն Պարզվել է Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժած...

Պարզվել է Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժած 5 քաղաքացու ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ, ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։  Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։ 

Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը։

Նույն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 27-ամյա Նարեկ Խաչատրյանը։  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։