գլխավոր Facebook Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար...

Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։ Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի Նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։

Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ և կարևոր խնդիր լուծել չի կարող։

Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը Հայրենիք»։