գլխավոր Հասարակություն Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի...

Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները. «Ժողովուրդ»

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 2973 մարդ: Այս հիվանդությունների մեջ առավել վատ ելք են ունենում սրտամկանի ինֆարկտը եւ ինսուլտը:

Մեր մասնագետների խոսքով՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են: Միայն հունվար ամսին այս հիվանդությունից մահացել է 1638 մարդ: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:

Ըստ մասնագետների՝ այս փուլում հիվանդության խնդրի առաջ է կանգնում 90-ական թվականների սերունդը, դրանից բացի, երիտասարդների մոտ հաճախացել են դեպքերը, երբ նրանք օգտագործում են թմրանյութեր: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում