գլխավոր Պաշտոնական Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը. Սարգսյանը ցավակցել է թագավորական ընտանիքին

Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը. Սարգսյանը ցավակցել է թագավորական ընտանիքին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter–ում գրառում է արել և իր վշտակցությունը հայտնել բրիտանական թագավորական ընտանիքին արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Նորին թագավորական մեծության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին: Ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել թագավորական ընտանիքի բոլոր անդամներին, կառավարությանը և Միացյալ Թագավորության ժողովրդին: Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը»,– գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։