գլխավոր Միջազգային Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Խաղաղ օվկիանոսի երկնքում «որսացել» է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը

Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Խաղաղ օվկիանոսի երկնքում «որսացել» է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը

Ռուսական ՄիԳ-31 կործանիչն օդ է բարձրացել Խաղաղ օվկիանոսի վրայով ամերիկյան ՌՍ-135 հետախուզական ինքնաթիռը «որսալու» համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող ՄիԳ -31 կործանիչը», – ասված է ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնի հայտարարության մեջ:

Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի շրջադարձից հետո կործանիչի անձնակազմը վերադարձել է օդանավակայան:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է միջազգային կանոններին համապատասխան, սահմանախախտում չի արձանագրվել: 

Նշենք՝ Ռուսաստանի սահմանամերձ օդային տարածքներում վերջին շրջանում ակտիվությունն անընդհատ աճում է: Մասնավորապես, 2020 թվականին երկրի ռադիոտեխնիկական զորքերի մասնագետները հայտնաբերել էին 40 տոկոսով ավելի արտաքին հետախուզական ինքնաթիռներ, քան մեկ տարի առաջ: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի մասնագետները հայտնաբերել էին ավելի քան երկու միլիոն օդային օբյեկտ: