գլխավոր Միջազգային Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին տեսաուղերձով կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ճշմարտությունն ասելու ժամանակն է, ժամանակն է հիշելու պատմական ողբերգությունը, որպեսզի այն երբեք չկրկնվի։ Ժամանակն է, որ բոլորս, նախագահ Բայդենից սկսած, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա։

Գարսեթին հիշեցրել է, որ 1․5 մլն հայ է սպանվել, և կոչ արել միանալ «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին։