գլխավոր Իրադարձային Տիխանովսկայան բանակցություններ է առաջարկել Լուկաշենկոյին

Տիխանովսկայան բանակցություններ է առաջարկել Լուկաշենկոյին

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է բանակցություններ վարել երկրում առկա ճգնաժամի կարգավորման շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ընդդիմադիր գործչի մամուլի ծառայությունից:

Տիխանովսկայան ընդգծել է իր պատրաստակամությունը ուղղակի բանակցություններ վարելու Լուկաշենկոյի, ինչպես նաև նրա ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել առանց նախապայմանների՝ ապագա բանակցությունների թեման որոշելու համար:

Տիխանովսկայան բանակցություններում որպես միջնորդ տեսնում է ազգային պետությունների, ըստ նրա դրանք են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Շվեյցարիան:

«Հյուսիսային Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Ֆինլանդիան և Շվեդիան, նույնպես կարող են հանդես գալ որպես միջնորդ, քանի որ ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունները նրանց որպես չեզոք երկիր են ընկալում», -ասվում է հայտարարության մեջ:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: