գլխավոր Հասարակություն Դատախազությունը հակված է Նիկոլ Փաշինյանին հարցաքննել կասկածանքի շուրջ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով․...

Դատախազությունը հակված է Նիկոլ Փաշինյանին հարցաքննել կասկածանքի շուրջ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով առաջին պլանում է Նիկոլ Փաշինյանի հարցաքննության հարցը։ Ընդ որում՝ դատախազությունում հակված են նրան հարցաքննել որպես վկա, բայց կասկածանքի շուրջ։

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:

Նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա են իշխանությունների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին հաղորդումները, որի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։

Քրեական գործով առաջ է եկել Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու անհրաժեշտությունը ու դատախազները հակված են նրան հարցաքննել կասկածանքի շուրջ։ Սակայն այս հարցաքննության վերաբերյալ Փաշինյանը դեռ չի տվել իր համաձայնությունը։ Վերջինս մտավախություն ունի, որ ժողովրդավարություն խաղալը ներքաղաքական նման իրավիճակում կարող է վտանգավոր լինել։

Առավել եւս, երբ նրա գործողությունների դեմ տրվել են կոնկրետ ցուցմունքներ, հետեւապես անհրաժեշտություն է առաջանալու նաեւ իրականացնել առերես հարցաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: