գլխավոր Պաշտոնական Կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ 750 միլիոն դրամ է հատկացվել Առողջապահության նախարարությանը

Կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ 750 միլիոն դրամ է հատկացվել Առողջապահության նախարարությանը

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և որոշվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2021 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1 միլիարդ 750 միլիոն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Նախատեսվում է, որ այդ գումարով իրականացվող ծրագրերի թվում կլինեն մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության բացառում և նվազեցում, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը, հանրապետությունում արյան` արյան բաղադրամասերի և արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովում, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացումը:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198.898 դեպք, որոնցից 178.227-ը` առողջացած, 3.647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16.088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884.929 թեստավորում: Երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք, մահվան` 24 նոր դեպք: