գլխավոր Սպորտ Չելսին աստղաբաշխական գումար կառաջարկի Լուկակուին վերադարձնելու համար

Չելսին աստղաբաշխական գումար կառաջարկի Լուկակուին վերադարձնելու համար

Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ «Չելսի»:

Լուկակուի տրանսֆերն ալտերնատիվ է, եթե Աբրամովիչը չկարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը:

Calciomercato.com-ի հաղորդմամբ, «Չելսին» պատրաստ է 100 մլն եվրո առաջարկել Լուկակուի տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ բելգիացին 2011-2014 թթ-ին խաղացել է «ազնվականների» կազմում:

Տրանսֆերների ցանկում է նաև Ագուերոյի տարբերակը:

Լուկակուի տրանսֆերը հետաքրքրում է նաև «Բարսային», սակայն կատալոնական ակումբն այդքան գումար չի հատկացնի մեկ տրանսֆերի համար:

Ինչպես Կոնտեն, այնպես էլ «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել գոլահարից:

Ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի 27 տուրում անցկացրած 20 խաղում նա դարձել է 20 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: