գլխավոր Սպորտ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Մեր ֆուտբոլիստները հետևում են թողել հարևան Վրաստանին ու Ադրբեջանին։

Հայաստանը 9 նիշով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային ցանկում։ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքէջում թարմացվել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը, որում մեր երկիրը 99-րդ հորիզոնականից բարձրացել է ու հայտնվել 90-րդում։

Մեր հավաքականն առաջ է անցել Վրաստանին, հիմա վրացի հարևանները զիջում են 1 հորիզոնականով, իսկ Ադրբեջանն ավելի ցած է իջել աղյուսակում ու հայտնվել 110-րդ տեղում։

Աղյուսակը գլխավորում է Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։ Լավագույն հնգյակը եզրափակում են Անգլիան և Պորտուգալիան։ լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրոգվայն ու Դանիան։ Ռուսաստանը 38-րդ հորիզոնականում է։