գլխավոր Գլխավոր Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է. Փաշինյան

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն են հանդիսանում ռուս խաղապահները:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար և այդ առումով հույս ունեմ այսօր Ձեզ հետ քննարկել Ձեր տեսակետը մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ և Հայաստանում, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: