գլխավոր Իրադարձային Շարժման խնդիրը պետք է լինի բացառել որեւէ ուժի կոալիցիան Նիկոլի հետ. Արմեն...

Շարժման խնդիրը պետք է լինի բացառել որեւէ ուժի կոալիցիան Նիկոլի հետ. Արմեն Ռուստամյան



Շարժումը չի պառակտվի այնքան ժամանակ, քանի դեռ «առանց Նիկոլ Հայաստան» նպատակը բոլորը պահպանում են: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Շարժումը պառակտվել է՝ հաշվի առնելով, որ այսօրվա հանրահավաքին ներկա չէին Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը:

«Կարող է մարտվարական տարբեր միջոցների առումով լինեն տարաձայնություններ, բայց դա էլ բնական է, դա պառակտում չէ: Կարող է հիմա ամեն մեկն իր ուժերն է վերադասավարում, հատկապես նրանք, որոնք հայտարարել են, որ առանձին են գնալու»,-ասաց նա:

Ռուստամյանը խոսեց նաեւ ընտրություններից հետո կոալիցիների ձեւվորման հնարավորության մասին. «Ես չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսից ավել ձայն ունենա, եւ այդտեղ հարց է առաջանալու կոալիցիաների ձեւավորման առումով: Շարժման խնդիրը պետք է լինի բացառել որեւէ մեկի կոալիցիան Նիկոլի հետ»,-ասաց նա: