գլխավոր Իրադարձային Տարվա ընթացքում բիթքոյնի արժեքը կարող է հասնել 400 հազար դոլարի. Վերլուծաբան

Տարվա ընթացքում բիթքոյնի արժեքը կարող է հասնել 400 հազար դոլարի. Վերլուծաբան

Տարվա ընթացքում բիթքոյնի արժեքը կարող է հասնել 400 հազար դոլարի, համարում է Bloomberg-ի վերլուծաբան Մայք Մաքգլուոնը, գրում է Փրայմ-ը:

Վերլուծաբանը հրապարակել է թվիթ, որում համեմատել է շուկայում ընթացիկ դիրքը 2013 եւ 2017 թվականների իրավիճակի հետ, երբ հայտնի կրիպտոարժույթի արժեքը գտնվում էր իր գագաթնակետում: Գրաֆիկում ներկայացված է, որ նոր պոտենցիալ գնային գագաթնակետն այս տարի կարող է կազմել մինչեւ 400 հազար դոլար:

Ընթացիկ տարին բիթքոյնի համար շրջադարձային էր. առաջիկայում այն կարող է վերափոխվել՝ դառնալով գլոբալ թվային պաշտպանիչ ակտիվ ռիսկի ցածր մակարդակով, համարում է Մաքգլոունը:

«Բիթքոյնը վերափոխվում է՝ դառնալով պաշտպանիչ ցածր ռիսկային ակտիվ… գտնվում է գլոբալ թվային պահուստային ակտիվ դառնալու ճանապարհին: Մեր կարծիքով՝ 2021 թվականի զարգացման աճը կարող է վերածել բիթքոյնին ռիսկեր չունեցող ակտիվի»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Մարտի 28-ի դրությամբ բիթքոյնի արժեքը տատանվում է 56 388 դոլարի շրջանում մետաղադրամի դիմաց: