գլխավոր Տեսանյութեր Նրանք, ովքեր կասկածում են, որ Թուրքիան մեր թշնամին է, պետք է դուրս...

Նրանք, ովքեր կասկածում են, որ Թուրքիան մեր թշնամին է, պետք է դուրս շպրտվեն հայկական հանրային դաշտից․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Նրանք, ովքեր կասկածում են, որ Թուրքիան մեր թշնամին է, պետք է դուրս շպրտվեն հայկական հանրային դաշտից։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն։

«Այդ անձնավորությունը, որը մեծացել է Արցախում, տեսել է՝ ինչ է նշանակում թուրքերի, ադրբեջանցիների կողմից հայատյացությունը, հայերի նկատմամբ թշնամանքը, հիմա կանգնում, նման տեքստեր է ասում։ Սա բացահայտ դավաճանություն է, և ես կարծում եմ, որ մեր թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի մեր հանրային դիսկուրսից նման մտածողությունը դուրս շպրտելը»,-ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն, որով քրեական հետապնդման էր ենթարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և դատական իշխանությանը, Մելիքյանն ասաց, թե ամիսներ առաջ արդեն պարզ էր, թե ինչպիսի օրակարգ է առաջադրելու գործող իշխանությունը՝ դատական իշխանությունն ու իրավաբանական համայնքը կոտրելու համար։

«Առաջին՝ օրենսդրական միջոցները, որոնցով անընդհատ փորձում էին խնդիրներ ստեղծել դատական իշխանության, դրա ներկայացուցիչների, փաստաբանների համար։ Հաջորդիվ՝ համակարգ ներմուծել մարդկանց, որոնք ցածր հեղինակոսւթյուն ունեն իրավաբանների շրջանում, իրենց նախորգ գործունեությունների ընթաքցում մեծ խնդիրներ են ստեղծել և հիմա խնդիր ունեն վերադառբալու։ Երրորդ՝ թիրախային աշխատել առանձին դատավորներիկ նկատմամբ։ Բարեբախտաբար, այս պահին իրավաբանական համայնքը շարունակում է դրսևորել արժանապատվություն։ ՍԴ որոշումը մի ամբողջ եռամյա դետեկտիվի ավարտ էր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։