գլխավոր Գլխավոր Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր հայացը...

Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր հայացը փոխենք. Փաշինյանը՝ Արագած համայնքի բնակիչներին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագածոտն համայնք: Ելույթ ունենալով համայնքի բնակիչների մոտ՝ Նիկոլ Փաշինյանն ասած, որ պղնձով Հայաստանը կարող է խթանել տնտեսությունը, ըստ նրա՝ դա 21-րդ դարի «նավթն է», սակայն որպեսզի այդ ուղղությամբ տնտեսությունն աշխատի, ապա պետք է երկաթուղի, իսկ ՀՀ երկաթգծերն անցնում են Ադրբեջանի տարածքով. «Մեր երկաթուղիներն անցնում են Ադրբեջանից, մենք պետք հասկանանք, որ չի լինում այնպես, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, իրենք մեր տարածքով՝ ոչ, և այստեղ մենք պետք է կայացնենք որոշումներ, որ մենք փոխադարձաբար այդ ճանապարհներից պետք է օգտվենք»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա համար պետք է ՀՀ-ն փոխի իր հայացքները, դիտանկյունները տարածաշրջանի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մեր հայացքը, մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխենք, ես այդ բարդ նախադասությունը ասում եմ և այդ նախադասության շուրջ պետք է մտածենք: Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարաշաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ որպեսզի հնարավոր լինի Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորել, պետք է ՀՀ-ն կարողանա իր դիտանկյունը փոխել տարածաշրջանի նկատմամբ, տարածաշրջանն էլ ՀՀ-ի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ Tert.am