գլխավոր Իրադարձային Մեծ սաղավարտի մրցաշար․ Ֆերդինանդ Կարապետյանը մրցաշարում գրավել է 7-րդ տեղը

Մեծ սաղավարտի մրցաշար․ Ֆերդինանդ Կարապետյանը մրցաշարում գրավել է 7-րդ տեղը

Թբիլիսիում անցկացվում է ձյուդոյի Մեծ սաղավարտի հերթական մրցաշարը, որին մասնակցում է նաև Ֆերդինանդ Կարապետյանը: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մրցաշարում գրավել է 7-րդ տեղը:

Մրցաշարը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Թբիլիսիի մրցաշարին մասնակցում է 464 ձյուդոիստ (253 տղամարդ և 211 կին) աշխարհի 80 երկրներից:

Մեծ սաղավարտի մրցաշարում Կարապետյանը երեք հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով Իսրայելի, Ավստրիայի և Մոնղոլիայի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն զիջեց զիջեց Կոսովոյի ներկայացուցչին։

Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և վարկանիշային աղյուսակում 38-րդ տեղում է։

Ըստ նոր մրցակարգի՝ յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 ձյուդոիստ։ Նշենք նաև, որ յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում կարող է ներկայացնել միայն մեկ մարզիկ։ Այդ պահը հաշվի առնելով՝ Կարապետյանն այմ 24-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշային աղյուսակում։

Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Աղբյուր՝ ArmSport.am