գլխավոր Իրադարձային Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն կաթոլիկ եկեղեցու մոտ

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն կաթոլիկ եկեղեցու մոտ

Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 10 հոգի վիրավորում է ստացել: Ոչ մի արմատական ​​խմբավորում դեռ չի ստանձնել  կատարվածի պատասխանատվությունը:

Ոստիկանությունը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, երբ մարդիկ պատարագից հետո դուրս էին գալիս եկեղեցուց: Տեղի քահանայի խոսքով ՝ վիրավորներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունից Ռոյթերս գործակալությանը հայտնել են նաեւ, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մարմնի մասեր: Դեռ պարզ չէ ՝ հարձակվողը եղել է մեկը, թե երկուսը:

Տեսախցիկների տեսագրությունները ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու կողային մուտքի մոտ: Եթե դա պատահեր եկեղեցու գլխավոր մուտքի մոտ, ապա ավելի շատ տուժածներ կլինեին, այս մասին ասել է Մակասարի քաղաքապետ Դենի Պոմանտոն: