գլխավոր Քաղաքականություն Ղազախները ստրուկներ չեն․ Ղազախստանում բողոքի ցույցեր են

Ղազախները ստրուկներ չեն․ Ղազախստանում բողոքի ցույցեր են

Ղազախստանում հասարակության մի մասը մտահոգված է «չինական սպառնալիքով»։ Բնակիչները, որոնք վախենում են, որ Չինաստանի արդյունաբերողները երկրի իշխանություններից արտոնություններ կստանան ի վնաս տեղական բիզնեսի, բողոքի ակցիաներ են կազմակերպել Ալմաթիում և այլ քաղաքներում, գրում է rosbalt.ru-ն։

Նախկին մայրաքաղաքում, տարբեր տվյալներով, հավաքվել են 200-300 ցուցարարներ։

Ըստ Orda.kz-ի տեղեկությունների՝ ցուցարարները վանկարկել են՝ «ղազախները ստրուկներ չեն»։

Ցուցարարներն իշխանություններից պահանջել են արգելել ՉԺՀ-ին 56 գործարաններ կառուցել Ղազախստանում, ինչպես նաև հող չվաճառել չինացիներին։

Նշվում է, որ մարդիկ «Պեկինի դեմ միավորվել են» ընդդիմադիր «Ղազախստանի դեմոկրատական կուսակցություն» շարժման առաջնորդ Ժանբոլատ Մամայի կոչով: