գլխավոր Իրադարձային Կահիրեում շենքի փլատակներից 22 մարդու դի է դուրս բերվել

Կահիրեում շենքի փլատակներից 22 մարդու դի է դուրս բերվել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բնակելի բազմահարկ շենքի փլատակներից 18 մարդու մարմին է դուրս բերվել, հաղորդվում է ՏԱՍՍ-ը:

Փրկարարները ողջ օրվա ընթացքում հատուկ տեխնիկայի օգնությամբ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Հաջողվել է 25 մարդու կյանք փրկել:

Արդեն երեկոյան մասնագետները ստուգումներ են անցկացրել փլուզված շենքի հարակից շինություններում՝ հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով:

Նախնական տվյալներով՝ բնակիչներից մեկը ապօրինի կերպով երկու հարկ է կառուցել:

Եգիպտոսում շենք-շինությունների նմանատիպ փլուզումները հաճախակի են, քանի որ շինարարական աշխատանքներն առանց տեղական իշխանությունների թույլտվության և առանց շինարարական տարրական նորմերը պահպանելու են իրականացվում: