գլխավոր Իրադարձային «Նիկոլը կերավ սաղի գլուխը, երկիրը ծախեց, էլ ի՞նչ է մնում ծախի, թող...

«Նիկոլը կերավ սաղի գլուխը, երկիրը ծախեց, էլ ի՞նչ է մնում ծախի, թող գնա»․ Փաշինյանի՝ Արագած այցը չեղարկվեց․ 168.am

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական մարզային այցելությունը պետք է կատարեր, այս անգամ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում պետք է հանդիպեր գյուղացիների հետ։

168.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի առաջին կանգառն Արմավիրի մարզի Արագած գյուղն է, ուստի այսօր վաղ առավոտյան մենք էլ ուղևորվեցինք Արագած գյուղ։

Գյուղացիները մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝ իրենց նախապես տեղեկացրել էին Փաշինյանի այցի մասին, ավելին՝ ասացին, որ այսօր վաղ առավոտյան մի քանի ոստիկանական մեքենաներ են եղել գյուղում։

Ավելի ուշ գյուղացիներին փոխանցել էին, որ վատ եղանակով պայմանավորված՝ Փաշինյանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել։

168.am-ը շրջել է Արագածի փողոցներով, գյուղացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ինչպես նաև զրուցել քաղաքականության, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Գրեթե բոլորը նշում էին, որ հիասթափված են այս իշխանություններից, իրենց սպասումները չեն արդարացվել․

«Սպասելիքները շատ-շատ էին, բայց հիասթափությունը եկավ, ավելի առաջ ընկավ։ Տեսանելի, շոշափելի փոփոխություն ընդհանրապես չենք տեսել, բացի այն, որ փողոցային խոսակցականը դարձել է քաղաքական կատեգորիա, սա՛ ենք տեսնում։ Գալիս ենք այն եզրակացության, որ ուղղակի կենացներով, բարեմաղթանքներով մատուցում են ժողովրդին․․․ Ինչ վերաբերում է ընտրություններին, մեզ ցույց են տալիս՝ եթե մենք չենք՝ նախկիններ։ Քնում-զարթնում ես՝ նախկիններ, հասկացանք, դրա համար էլ այսօր դուք եք, նախկինները չեն, ժողովրդի ընտրությունը թողնում են այն, որ եթե մենք չենք, նրանք են, գալու են ավելի այսպես, ավելի այնպես․․․»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Նրան հարցրեցինք, թե ինքն արդյոք տեղյա՞կ էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան պետք է իրենց գյուղ այցելեր․

«Այո, տեղյակ էի․․․ Կհարցնեի՝ դուք որ եկել եք, մեզնից ի՞նչ եք սպասում, այն բանով, որ մենք ձեզ նորից ընտրե՞նք։ Ինչքա՞ն ընտրենք, մի բան այն չլինի, նորից ընտրենք, մարդիկ բան ու գործ չունեն էլ․․․»։

Գյուղացիներից երիտասարդ մի կին էլ ասաց, որ ինքը դեռևս 2018 թվականին էր դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, իսկ այն խոստումները, որ Փաշինյանն էր ժամանակին տվել, թե գյուղացիները պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։