
Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքումը հաջողվել է նկարահանել չափազանց մոտ հեռավորությունից։ Լուսանկարներն ու տեսանյութերը պարզապես հիացրել են մարդկանց։
Իսլանդացի լուսանկարիչ Գարդար Օլաֆը զոհաբերել է իր դրոնը, բայց փոխարենը զարմանալի կադրեր է ստացել։ Նա նկարահանել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը հենց խառնարանից: Օլաֆը կադրերը հրապարակել է Instagram-ում։
«Այս նկարահանման համար հալեցրել եմ դրոնս», — գրել է նա Instagram-ում: