
Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 13:30-ի սահմանում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարեգին Մանասյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած BMW X6 6 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է նրանց ինքնությունը: