գլխավոր Քաղաքականություն Facebook-ն ընդմիշտ արգելափակել է իրանական Press TV հեռուստաալիքի էջը

Facebook-ն ընդմիշտ արգելափակել է իրանական Press TV հեռուստաալիքի էջը

Facebook սոցիալական ցանցը որոշում է կայացրել ընդմիշտ արգելափակել իրանական Press TV հեռուստաալիքի էջը, որը 4 մլն հետևորդ ունի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով հեռուստաալիքի հայտարարությունը:

«Մենք արդեն վերանայել ենք այդ որոշումը, և այն չի կարող փոփոխվել»,- իրանական հեռուստաալիքը մեջբերում է սոցիալական ցանցից ստացած հաղորդագրությունը:

Որպես արգելափակման պատճառ նշվում է այն, որ «հեռուստաալիքը հրաժարվել է հետևել Facebook միության կանոններին»: Ինչպես նշվում է, սոցանցից չեն մասնավորեցրել, թե որ կանոնն է խախտվել:

Press TV-ն իրանական հիմնական հեռուստաալիքն է, որը հեռարձակվում է անգլերենով և լուսաբանում է նաև միջազգային քաղաքականությունը, հասարակական իրադարձությունները, մշակութային և զբոսաշրջային թեմաները: