գլխավոր Իրադարձային Ընտանիքը 2 մլն եվրո արժողությամբ կտավ է գտել բնակարանում. տեսանյութ

Ընտանիքը 2 մլն եվրո արժողությամբ կտավ է գտել բնակարանում. տեսանյութ

Ֆրանսիայում բնակվող մի ընտանիք իր բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է 18-րդ դարի հայտնի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի կտավը։ Տեղեկությունը հայտնում է Europe 1 ռադիոկայանը:

«Փիլիսոփան ընթերցելիս» ստեղծագործության արժեքը 1,5-2 մլն եվրո է գնահատվում: Ֆրանսիական Մարնի դեպարտամենտում բնակվող ընտանիքը նկարը գտել է ժառանգություն ստացած տանը։ Ամենայն հավանականությամբ, կտավը մոտ մեկ դար այնտեղ է եղել։

Աճուրդավար Անտուան Պետին ասել է, որ հեղինակային իրավունքի հնարավոր կասկածները վերացնում է ստորագրությունը. կտավի հետնամասում շեղագիր գրված է. «Ֆրագոնար»։

«Ինձ զարմացրեց լույսը, այդ փափուկ լույսը բնորոշ է Ֆրագոնարի ոճին։ XVIII դարի շատ գեղեցիկ ստեղծագործություն է», — ասել է նա:

Գեղարվեստի փորձագետ Ստեֆան Պինտան ևս հաստատել է` որևէ կասկած չկա, որ սա բնօրինակն է։

Ֆրագոնարը «Փիլիսոփան ընթերցելիս» կտավը նկարել է XVIII դարի 70-ական թվականներին։ Այն աճուրդի կհանվի հունիսի 26-ին Էպերնե քաղաքում ։

Ժան Օնորե Ֆրագոնարը ֆրանսիացի գեղանկարիչ է, ապրել է 1732-1806 թվականներին, աշխատել է ռոկոկո ոճով։

Աղբյուր՝ Sputnik