գլխավոր Իրադարձային Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «07»-ն ու բեռնատար Volvo-ն

Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «07»-ն ու բեռնատար Volvo-ն

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տաածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակիշի  բեռնատարը։

 Վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղևորն է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: