գլխավոր Քաղաքականություն Մոտ երեք հարյուր նավեր սպասում են Սուեզի ջրանցքով անցնելու իրենց հերթին

Մոտ երեք հարյուր նավեր սպասում են Սուեզի ջրանցքով անցնելու իրենց հերթին

Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նավերը գտնվում են ջրանցքի տարբեր հատվածներում գտնվող նավահանգիստներում:

Մարտի 26-ին փորձ էր արվել տեղից շարժել ջրանցքն արգելափակած բեռնատար նավը, սակայն փորձն անհաջողությամբ էր պսակվել: Երկրորդ փորձն արվել էր արդեն մարտի 27-ին, սակայն կրկին անհաջող:

Ever Given բեռնատարը, որը պատկանում է ճապոնական ընկերություններից մեկին և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, ուժեղ քամու հետևանքով մարտի 23-ին, փորձելով փոխել ուղղությունը, արգելափակել է Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածը։

Մասնագետների գնահատականով՝ սա Սուեզի ջրանցքի գոյության ողջ ընթացքում ամենաբարդ իրադրությունն է: