գլխավոր Իրադարձային Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասի հրդեհը մարվել է. այրվել է հումք

Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասի հրդեհը մարվել է. այրվել է հումք

Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահեստային տարածքում այրվել է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է մարտի 27-ին, ժամը 11։14-ին։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։