գլխավոր Գլխավոր Որ եկեղեցին է այս անգամ պղծվել ադրբեջանցի զինծառայողների կողմից. Sputnik Արմենիա (տեսանյութ)

Որ եկեղեցին է այս անգամ պղծվել ադրբեջանցի զինծառայողների կողմից. Sputnik Արմենիա (տեսանյութ)

Երեկ տելեգրամյան ալիքներով մի տեսանյութ էր տարածվել,որտեղ երևում էր ադրբեջանցիները հերթական վանդալիզմը Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներում։

Երեք ադրբեջանցի զինծառայող մտնում են հայկական եկեղեցի և հայտարարում, որ մտադիր են այնտեղ նամազ անել։ Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, թե որ եկեղեցին է դա։

Վերջինս Սուրբ Եղիշե առաքյալի եկեղեցին է՝ 1892-1898 թվականներին կառուցված։ Այն գտնվում է ադրբեջանցիների կողմից ժամանակավոր վերահսկվող Մատաղիս գյուղում։

Զինծառայողներից մեկի թևին երևում է թևքանշան՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով: Տղամարդիկ ջարդում են եկեղեցու սրբապատկերները:

Նշենք, որ սա արդեն երրորդ եկեղեցին է, որ վանդալիզմի է ենթարկվում ադրբեջանցիների կողմից։