գլխավոր Իրադարձային Կապանում վառելափայտով բեռնված Ford Transit մակնիշի մեքենա է այրվել

Կապանում վառելափայտով բեռնված Ford Transit մակնիշի մեքենա է այրվել

Մարտի 27-ին, ժամը 13:12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից»

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 0․5 քմ վառելափայտով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:40-ին: Ավտոմեքենան այրվել է։