գլխավոր Իրադարձային Շուշիի շրջանի Լիսագոր տեղամասում ձյուն է տեղում. կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

Շուշիի շրջանի Լիսագոր տեղամասում ձյուն է տեղում. կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան տեղամասում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Այս պահին բուք է, միաժամանկ տեղում է ձյուն, տեսանելիությունն անբավարար է:

Շուշիի շրջանի Լիսագոր տեղամասում ձյուն է տեղում։ «Վահե Կարապետյան» ընկերությունն այս պահին ձյան մաքրման աշխատանքներ է կատարում։

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրացվիճակներից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ պահպանեք զգոնություն, դեպի ՀՀ երթևեկը կազմակերպեք ձմեռային անվադողերով: