գլխավոր Իրադարձային ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն անվավեր և հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա...

ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն անվավեր և հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա իշխանություններին. Սահակյան

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր եւ հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր եւ հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից։ Էնպես որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»,- գրել է Սահակյանը։