գլխավոր Շոուբիզնես Բելառուսին հեռացրել են «Եվրատեսիլի» մասնակցությունից

Բելառուսին հեռացրել են «Եվրատեսիլի» մասնակցությունից

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները Բելառուսին հեռացրել են մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելուց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մրցույթի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի ներկայացրած երգը չի համապատասխանում մրցույթի կանոններին: Կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ նոր երգը նույնպես խախտում է մրցույթի կանոնները եւ կարող է վնասել նրա հեղինակությանը:

Մարտի 11 — ին հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները հրաժարվել են ընդունել «Ես կսովորեցնեմ քեզ» երգը Բելառուսից՝ «Գալասի Զմեստա» խմբի մասնակիցներից: Նրանց կարծիքով՝ այն «կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»: «Ես կսովորեցնեմ քեզ» երգի և կոլեկտիվի կատարմամբ տեսահոլովակը հեռացվել է փառատոնի պաշտոնական YouTube-ալիքից։