գլխավոր Իրադարձային Եթե բոլոր օտարերկրյա զորքերը Աֆղանստանից դուրս չբերվեն Դոհայի համաձայնագրով սահմանված ժամկետում, դա...

Եթե բոլոր օտարերկրյա զորքերը Աֆղանստանից դուրս չբերվեն Դոհայի համաձայնագրով սահմանված ժամկետում, դա կգնահատվի որպես Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրի խախտում․Թալիբան

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ իր գրոհայինները պատրաստ են ռազմական գործողություններ վարել օտարերկրյա կոնտինգենտի հետ, եթե նրանք դուրս չբերվեն Աֆղանստանից այն ժամկետներում, որոնք նախատեսված են Կատարի համաձայնագրով, փոխանցում է ria.ru-ն։

«Եթե բոլոր օտարերկրյա զորքերը Աֆղանստանից դուրս չբերվեն Դոհայի համաձայնագրով սահմանված ժամկետում, դա կգնահատվի որպես Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրի խախտում։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք շարունակել օտարերկրյա ուժերի դեմ զինված պայքարը՝ երկիրն ազատագրելու համար»,-ասված է Twitter-ում թալիբների ներկայացուցիչ Մոհամեդ Նաիմի հրապարակած հայտարարության մեջ:

Այս հայտարարությունը նախորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երեկ արված այն դիտարկմանը, որ Վաշինգտոնը «մարտավարական պատճառներով» դժվար թե կարողանա մինչև մայիսի 1-ն իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, ինչպես դա սահմանված է Կատարի համաձայնագրում:

Թալիբներն ընդգծել են իրենց հավատարմությունը այդ համաձայնագրին և ԱՄՆ-ին կոչ են արել չխախտել այն: Հակառակ դեպքում ամերիկյան կողմը պատասխանատվություն կստանձնի Աֆղանստանում պատերազմի շարունակման համար, հայտնել են նրանք։

2020 թվականի փետրվարի վերջին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է մինչև մայիսի 1-ը Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում։