գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը Սուդանին 1,15 մլրդ դոլարի վարկ է տրամադրել Համաշխարհային բանկի առջեւ պարտքը...

ԱՄՆ-ը Սուդանին 1,15 մլրդ դոլարի վարկ է տրամադրել Համաշխարհային բանկի առջեւ պարտքը մարելու համար

ԱՄՆ-ն Սուդանին կարճաժամկետ վարկ է հատկացրել Համաշխարհային բանկի (ՀԲ) 1,15 մլրդ դոլարի պարտքը մարելու համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել Է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

«Որպես առաջընթացի ճանաչում, որին հասել է Սուդանը, ֆինանսների նախարարությունը երեկ միջանկյալ ֆինանսավորում է հատկացրել մոտավորապես 1,15 մլրդ դոլարի չափով, որպեսզի օգնի Սուդանին մարել ՀԲ – ի հանդեպ պարտքը, ընդ որում՝ ԱՄՆ հարկատուների համար ոչ մի ծախս չկա», – ասված Է փաստաթղթում: «Դա կարեւոր քայլ է միջազգային հանրության հետ Սուդանի հարաբերությունների կարգավորման գործում», – կարծում են գերատեսչությունում:

2020 թվականի դեկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի որոշումը՝ Սուդանին միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակից հանելու մասին: Արդեն հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը համաձայնել է Խարտումին 1 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրել՝ ՀԲ-ին պարտքը մարելու համար: Դրանից հետո Սուդանը կարող է տարեկան 1,5 մլրդ դոլարի օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գծով: