գլխավոր Իրադարձային «Չինաստանը նպատակ չունի գերազանցել ԱՄՆ-ին, այլ մշտապես գերազանցել ինքն իրեն՝ դառնալով ավելի...

«Չինաստանը նպատակ չունի գերազանցել ԱՄՆ-ին, այլ մշտապես գերազանցել ինքն իրեն՝ դառնալով ավելի լավը». interfax.ru

Չինաստանը նպատակ չունի գերազանցել ԱՄՆ-ին․ երկրի միակ նպատակն ինքն իրեն մշտապես գերազանցելն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը, հաղորդում է interfax.ru-ն։

«Չինաստանի նպատակն է ոչ թե գերազանցել ԱՄՆ -ին, այլ մշտապես գերազանցել ինքն իրեն՝ դառնալով ավելի լավը»,- ասել է Չունյինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որը թույլ չի տա՝ Չինաստանը դառնա աշխարհի ամենահզոր երկիրը։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն աշխարհի խոշորագույն տնտեսությունները և զարմանալի չէ, որ շահերի բախման դեպքում նրանց միջև մրցակցություն է առաջանում: Գլխավորն այն է, որ դա առողջ մրցակցություն լինի, այլ ոչ թե «կյանքի ու մահվան պայքար», նշել է նա։

Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ թույլ չի տա՝ Չինաստանը հասնի իր նպատակին, այն է՝ դառնա աշխարհի ամենահզոր երկիրը: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ Վաշինգտոնը Պեկինի հետ առճակատում չի փնտրում, բայց պատրաստ է նրա հետ համառ մրցակցությանը։