գլխավոր Իրադարձային Ապօրինի ծառահատում. Փայտանյութը ձեռք էր բերել «Սևքար» անտառտնտեսությունից

Ապօրինի ծառահատում. Փայտանյութը ձեռք էր բերել «Սևքար» անտառտնտեսությունից

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 24-ին Կամոյի փողոցում ստուգել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի 41-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Նախապատրաստված նյութերը, տարածքային կարգով, ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: