գլխավոր Իրադարձային Արքայազն Հարիի աղմկահարույց հարցազրույցը զայրացրել է Մոնակոյի իշխան Ալբերտին

Արքայազն Հարիի աղմկահարույց հարցազրույցը զայրացրել է Մոնակոյի իշխան Ալբերտին

Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը քննադատել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին՝ հայտարարելով, որ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի փոխարեն զույգն իրեն անհանգստացնող խնդիրների մասին պետք է առանձին զրուցեր թագավորական ընտանիքի անդամների հետ, գրում է Daily Mail-ը։

63-ամյա Մոնակոյի իշխանի խոսքով՝ հասկանում է այն ճնշումը, որին բախվում են Սասեքսի դուքսն ու դքսուհին, սակայն քննադատել է իրենց խնդիրները տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների ներկայությամբ բարձրաձայնելու որոշումը՝ հայտարարելով, որ «դժգոհության հրապարակային ցուցադրումն անպատեհ էր» և թագավորական ընտանիքում առկա ցավալի խնդիրների հանրայնացումն «անհանգստացել է նաև իրեն»։

«Դժվար է քեզ պատկերացնել մեկ ուրիշի տեղում, հասկանում եմ այն ճնշումը, որին բախվում են Սասեքսի դուքսն ու դքսուհին։ Բայց կարծում եմ՝ դժգոհության նման հրապարակային դրսևորումն անպատեհ էր և դրանք պետք է քննարկվեին ընտանիքի ներսում»,- հարցազրույցի ժամանակ ասել է նա։

Մոնակոյի իշխանը նաև հաջողություն է մաղթել արքայազն Հարիին և նրա կնոջը։

The Royal Family is still trying to pick up the pieces from the Duke and Duchess of Sussexes¿ explosive interview with Oprah Winfrey
Prince Harry and Prince Albert II of Monaco also embraced when meeting at Yokohama in Japan on November 02, 2019