գլխավոր Հասարակություն Բուժքրոջ կտավը վաճառվել է ռեկորդային 23,2 միլիոն դոլարով

Բուժքրոջ կտավը վաճառվել է ռեկորդային 23,2 միլիոն դոլարով

Բենքսի կեղծանունով փողոցային նկարիչի՝ սուպերհերոսի կերպարով բուժքույրի կտավը վաճառվել է ռեկորդային 23,2 միլիոն դոլարով, Christie’s աճուրդի տանը հղումով գրում է Luxury Launches-ը։

Աճուրդի տան հաղորդագրության մեջ նշվում է, որ վաճառքի գումարը փոխանցվելու է Մեծ Բրիտանիայում առողջապահական կազմակերպություններին և բարեգործական ընկերություններին։

Մատիտով արված սևուսպիտակ նկարի վրա պատկերված է երեխա, որը ձեռքում բռնել է սուպերհերոսի կերպարով բուժքույրի տիկնիկը: Երեխայի կողքին դրված զամբյուղում Սարդ-մարդու և Բեթմենի տիկնիկներն են:

Բենքսին նկարն ի սկզբանե նվիրել էր Սաութհեմփթոնի հիվանդանոցի բուժանձնակազմին:

Christie’s աճուրդի տունը հայտնել է, որ Բենքսիի կտավի վերարտադրությունը կմնա հիվանդանոցում՝ հիվանդների, այցելուների և անձնակազմի համար:

Բենքսի կեղծանունով նկարչին, որի աշխատանքները շատ մեծ ճանաչում են վայելում, մինչև այսօր հաջողվում է պահպանել անձի գաղտնիությունը:

Banksy painting raises $23 million for UK health charities
Banksy painting honoring UK health workers sells for a grand $23 million :  Luxurylaunches
Banksy Painting That Honors Healthcare Workers Sells for $23 Million |  PEOPLE.com