գլխավոր Facebook Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում. Սենոր Հասրաթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում. Սենոր Հասրաթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78, 79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից…»

Հ. գ. – Պայքարող առաջնորդի տեսակը հենց այսպիսին պետք է լինի՝ գնալ մինչև վերջ, եթե երկրի ներսում է, ապա օրենքով, եթե դրսում է՝ դիվանագիտությամբ, իսկ երբ պատերազմ է, զորավարի վճռականությամբ… Ահա հենց այս որակների շնորհիվ էլ ժամանակին Հայն ունեցել է հաջողություն թե՜ ներսում, թե՜ դրսում… Առաջնորդի այս տեսակն է Հայրենիք կառուցում և, ոչ երբեք հերյուրանքներով ու շահարկումներով աթոռ գրաված պատահականությունը…»: