գլխավոր Իրադարձային Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել

Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Մինսկում և Մինսկի շրջանում երկու ահաբեկչությունների կանխարգելման մասին: Պինսկի շրջանի բնակիչը նախատեսում էր գործի դնել երկու պայթուցիկ սարք՝ մեկը մայրաքաղաքում, երկրորդը՝ Մինսկի մերձակայքում տեղակայված զորամասում: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան

Անվտանգության ուժերը բերման են ենթարկել հավանական ահաբեկչին և առգրավել ինքնաշեն ռումբեր: Ավելին, տղամարդուն արդեն հաջողվել էր սարքերից մեկը դնել Մինսկի փողոցներից մեկի խաղահրապարակից ոչ հեռու:

Ըստ բելառուսական ԿԳԲ-ի, կասկածյալը ընդդիմության ակտիվ կողմնակից է