գլխավոր Իրադարձային Ռուսական խաղաղապահ զորքերն այստեղ չլինեին, մեզ հում-հում ուտելու էին․ Վազգեն Մանուկյան

Ռուսական խաղաղապահ զորքերն այստեղ չլինեին, մեզ հում-հում ուտելու էին․ Վազգեն Մանուկյան

«Բանակի վերակառուցումը կարևորագույն հարց է»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ, հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հաշվի առեք, որ եթե ռուսական խաղաղապահ զորքերն այստեղ չլինեին, մեզ հում-հում ուտելու էին։ Պատերազմը հաղթեց Ադրբեջանն ու Թուրքիան․ ընդհանրապես հաղթողն ավելի մեծահոգի է լինում, պարտվողը՝ վրեժխնդիր։ Մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է՝ Սյունիքը, Երևանը պիտի վերցնենք, մեր կողմից ասում են՝ բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մեկ-երկու օլիգարխ էլ կան, որոնք թքած ունեն Հայաստանի վրա․․․ Ճանապարհը բացեն Թուրքիայի հետ, բենզին բերեն, հարստանան»,- նշեց Մանուկյանը։