գլխավոր Իրադարձային Անհետ կորածների հարազատները նախագահականում են եղել

Անհետ կորածների հարազատները նախագահականում են եղել

Անհետ կորածների հարազատները տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին։

 ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպումների ընթացքում նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նշել են, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաև տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախագահի աշխատակազմը շարունակելու է անհետ կորածների հարազատների հետ հանդիպումները:

Ի դեպ, նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ:

Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: