գլխավոր Իրադարձային Պուտինը պատմել է, թե ինչպես է ընկել ձիուց

Պուտինը պատմել է, թե ինչպես է ընկել ձիուց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը խոսել է ձիերի հանդեպ իր սիրո եւ մարզումներից մեկի մասին, որի ընթացքում ընկել է թամբից, սակայն պարզվել է, որ ընկնելը «բավականին հարմարավետ» է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես էլ եմ ձիեր սիրում»,- ասել է պետության ղեկավարը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» ԱՀԿ-ի դիտորդական խորհդրի նիստի ժամանակ Կրասնոդարի հիպոդրոմի ներկայացուցչի հետ շփման ընթացքում: Ընդ որում, Պուտինը նշել է, որ այս պահի դրությամբ իրեն հազվադեպ է հաջողվում ձի նստել, սակայն հիշում է, թե ինչպես է ովորել անել դա:

«Ինձ մի անգամ նկարահանել են, ես մարզվում էի, եւ այնպես ստացվեց, որ ձին կանգ առավ արգելապատնեշի առջեւ, եւ ես այնպիսի կուլբիտ արեցի՝ իսկական կուլբիտ»,- կիսվել է Պուտինն իր հիշողություններով: Նա հավելել է, որ այդ պրոցեսը նկարահանած օպերատորին առաջարկել է պահել այդ տեսանյութը:

«Դա առաջին անգամ էր, երբ ես նրանից այդպիսի  պատասխան լսեցի. ես, ասում է նա, անմիջապես կջնջեմ»,- ծիծաղելով ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ընկնելու տեղում փափուկ հող էր, եւ «բավարար էր հարմարավետ ընկնել»: