գլխավոր Իրադարձային Գերմանացին հավաքել է աշխարհի ամենամեծ փազլը և դարձել «Փազլի արքան»

Գերմանացին հավաքել է աշխարհի ամենամեծ փազլը և դարձել «Փազլի արքան»

Գերմանիայի Հալլենդորֆ քաղաքի բնակիչը 54 հազար կտորից բաղկացած փազլ է հավաքել, գրում է The Epoch Times-ը, նշելով՝ այն իր չափսերով համարվում է աշխարհում ամենամեծը:

Պիտեր Շուբերտը հավաքել է «Ճանապարհորդություն արվեստի աշխարհում» կոչվող փազլը, որն ունի 2 մետր բարձրություն, 8 մետր 60 սանտիմետր երկարություն:

Աշխարհի ամենամեծ փազլը հավաքելու համար տղամարդուց պահանջվել է 4,5 ամիս:

Նշենք՝ 52-ամյա գերմանացին 16 տարի է, ինչ «կախվածություն ունի» փազլներից: Սկզբում խաղը պարզապես հոբբի էր նրա համար, բայց շուտով նա սկսել է մասնակցել մրցումների:

Մինչ օրս նա հավաքել է ավելի քան 100 պատկեր՝ բաղկացած շուրջ 430 հազար կտորից: Շուբերտի  նպատակն է հատել կես միլիոն կտորների օգտագործմամբ փազլ հավաքելու սահմանը:

German 'puzzle king' creates world's biggest jigsaw
В Германии собран самый большой пазл в мире