գլխավոր Իրադարձային Եթե այսպիսի պայմաններում խոսում են երկնիշ աճի մասին, ապա դա տեղի...

Եթե այսպիսի պայմաններում խոսում են երկնիշ աճի մասին, ապա դա տեղի է ունենալու գնաճի հաշվին. ՀՅԴ-ական տնտեսագետը վտանգավոր սցենարներ ներկայացրեց

Էկոնոմիկայի նախարարի ասած 10 տոկոս տնտեսական աճն անհնարին է, որովհետև մենք այս տարվա հունվար-փետրվարին ունենք տնտեսական ակտիվության 6,7 տոկոսի անկում, և անկման գործոնները շարունակվում են: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

«Եթե այսպիսի պայմաններում խոսում են երկնիշ աճի մասին, ապա պետք է ենթադրել, որ դա տեղի է ունենալու գնաճի հաշվին:Եթե այս տեմպերով գնաճ լինի, տարեվերջին 15 տոկոս գնաճ կունենանք, այսինքն ինֆլյացիան կբերի ՀՆԱ-ի աճի: Սա բնկանաբար, անընդունելի է: Երկրորդ տարբերակը, որ ունենանք 10 տոկոսանոց աճ, ուղղակի փող պետք է տպեն ու լցնեն շուկա, ինչը եւս բերելու է սոցիալական կոլապսի: Մյուս տարբերակը արտաքին պարտքի ավելացումն է: Մենք այսօր 5 մլրդ-ին մոտ պետական պարտք ունենք: Պետք է ավելացնեն դարձնեն 6 մլրդ, այսինքն մոտավորապես ՀՆԱ-ի չափ:

Հաջորդը, որ ամենավտանգավորն է, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տնտեսական փոխսերտաճումն է, ադրբեջանական նավթադոլարներից ներդրումների ակնկալիքներն են: Իսկ այդ ներդրումները ուղղակի մենք պետք է վաճառենք մեր տնտեսությունը, անվտանգությունը իրենց առանց պատերազմի: Այս սցենարներից ոչ մեկը լավ տեղ չի տանում»,-հայտարարեց նա: